Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Անվտանգ եւ վտանգավոր ձանձրույթի տեսակները

Անվտանգ եւ վտանգավոր ձանձրույթի տեսակները

Ձանձրույթի նոր ձեւ է  հայտնաբերվել, որը նախկինում բժշկական դասակարգումներում ընդգրկված չէր։ Շվեյցարացի եւ գերմանացի գիտնականները հետազոտել են ձանձրույթի տարբեր դրսեւորումները։ Նրանք դասախոսությունների ընթացքում ուսանողների եւ բարձրդասարանցիների վարքի ուսումնասիրություն են անցկացրել։

Հոգեբաններին  ձանձրույթի չորս հիմնական տեսակ էր հայտնի։ Առաջինը՝ ամենաանվնասը, անտարբերությամբ է ուղեկցվում։ Նման վիճակին բնորոշ չեն բացասական զգացողությունները։ Մարդը թուլացած է, ոչնչի մասին չի մտածում։

Ձանձրույթի երկրորդ տեսակի դեպքում մարդը փոփոխությունների մեծ հույս ունի։ Նման մարդկանց սթափվելու համար ուժեղ խթան է հարկավոր։

Երրորդ տեսակի դեպքում մարդիկ հատուկ խթանի կարիք չունեն. ձանձրույթի եւ անորոշության զգացումը նրանց քայլերի է դրդում՝ տան իրերի վերադասավորման, կարուձեւով զբաղվելու, անգամ՝ հանցագործության, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն։

Չորրորդ տեսակն ամենամռայլն է, մարդիկ անելանելություն են զգում, չեն հավատում դրական փոփոխություններին, հաշտվում են իրավիճակին եւ իրենց տրամադրում են մինչեւ վերջ դիմանալու։ Բայց նման հոգեվիճակի տեւականությունը մեծամասամբ ագրեսիայի եւ բացասական զգացմունքների պոռթկման են հանգեցնում։

Գիտնականներն ուսումնասիրության ընթացքում ձանձրույթի  նախկինում անհայտ վիճակ են  նկատել՝ ապատիկ վիճակը։ Այն նման է ընկճախտին. ձգտումների լիակատար բացակայության եւ հոգեբանական լուրջ խանգարումների կարող է հանգեցնել։

Ապատիայով ուղեկցվող ձանձրույթն ուղեկցվում է անհանգստությամբ եւ դյուրագրգռությամբ։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mayasakura.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ